Լիլիթ Մկրտչյանը հաղթեց չինուհի մրցակցին
Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը այս օրերին մասնակցում են Հնդկաստանում անցկացվող շախմատի կանանց միջազգային մրցաշարին:
Այսօր առավոտյան կայացան 3-րդ տուրի պարտիաները: Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց հնդկուհի Էյշա Կարավադեի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը հաղթեց չինուհի Կի Գուոյին:
Մեր շախմատիստուհիները երեք հնարավորից վաստակել են 2-ական միավոր եւ եւս երկու մասնակիցների հետ բաժանում են 2-5-րդ տեղերը: Աղյուսակը 2,5 միավորով գլխավորում է ռուսաստանցի Օլգա Գիրյան:
Այսօր կայանալիք 4-րդ տուրում Էլինա Դանիելյանը կհանդիպի հնդկուհի Գատե Սվաթի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը կլինի հենց միանձնյա առաջատարը:
Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 12 շախմատիստուհի, որոնք շրջանաձեւ մրցակարգով կխաղարկեն գլխավոր մրցանակը` ԿԻԻՏ-ի գավաթը: Այն կտեւի մինչեւ մարտի 26-ը: