Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի առաջնությունը մեկնարկեց

Սպորտ
a793e93b586c38c9350f6e9928d06875

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր մեկնարկեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում Հայաստանը կներկայացնեն Միհրան Ջաբուրյանը (55 կգ քաշային կարգ), Նարեկ Սանոյանը (60 կգ), Դավիթ Սաֆարյանը (66 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիեւը (84 կգ), Էդգար Ենոքյանը (96 կգ) եւ գերծանրքաշային Անդրանիկ Գալստյանը:

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը այդ մրցումներին մասնակցելու համար հրավիրել է 7 ըմբիշ. Հարություն Հովհաննիսյան (55 կգ), Ալեքսան Միքաելյան (60 կգ), Սասուն Ղամբարյան (66 կգ), Ռաֆիկ Մանուկյան (74 կգ), Արթուր Շահինյան (84 կգ), Արթուր Ալեքսանյան (96 կգ) եւ Վաչիկ Եղիազարյան (120 կգ):

Առաջինը մրցագորգ մտան ազատ ոճի 66 կգ քաշային ըմբիշները: Դավիթ Սաֆարյանը առաջին մարտում հաղթեց ֆրանսիացի Էրիկ Ֆիկոտին եւ մտավ քառորդ եզրափակիչ: Այս փուլում նա ուժերը կչափի բելառուսցի Ալեքսանդր Կոնտոեւի հետ:

96 կգ քաշային Էդգար Ենոքյանը անդրանիկ փուլում նույնպես հաղթանակ տարավ` առավելության հասնելով մոլդովացի Նիկոլայ Չեբանուի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում նա կմրցի ալբանացի Էգզոն Շալաի հետ: