Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ

Սպորտ

Տրիպոլիում ընթացող շախմատի աշխարհի առաջնությունում կայացան 1/8-րդ եզրափակիչի հանդիպումները: Հայաստանի միակ ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը 1.5-0.5 հաշվով պարտության մատնեց լեհ գրոսմայստեր Միխայ Կրասենկովին:

Այսպիսով Վլադիմիր Հակոբյանը նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր:

Քառորդ եզրափակիչ են դուրս եկել նաեւ Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Մայքլ Ադամսը (Անգլիա), Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Ալեքսանդր Գրիշչուկը, Անդրեյ Խառլովը (երկուսն էլ Ռուսաստան), Լենիեր Դոմինգեսը (Կուբա) եւ Ռուստամ Կաշիմջանովը (Ուզբեկստան):

Այս շախմատիստների թվում ընդգծված առաջատար չկա, բայց այնուամենայնիվ Վլադիմիր Հակոբյանը, Մայքլ Ադամսը եւ Վեսելին Թոփալովը ավելի փորձառու շախմատիստներ են: