11-ՐԴ ՏՈՒՐԸ ԱՎԱՐՏՎԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնությունում ավարտվեցին 11-րդ տուրի հանդիպումները: Երեւանի «Արարատը» 3:2 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Կիլիկիայի» նկատմամբ: Արդեն 1-ին րոպեին «Արարատի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց տուգանային հարված, որը վստահորեն իրացրեց Նշան Էրզերումյանը:
12-րդ րոպեին Վահե Թադեւոսյանը հավասարեցրեց հաշիվը: 65-րդ րոպեին Արթուր Պետրոսյանը առաջ մղեց «Արարատին»: 80-րդ րոպեին Մհեր Ավանեսյանը 3-րդ անգամ գրավեց «Կիլիկիայի» դարպասը: Մրցավարի ավելացրած ժամանակահատվածում Նշան Էրզերումյանը եւս մեկ անգամ հստակորեն իրացրեց 11 մետրանոց տուգանային հարված:
«Արարատը» հաղթեց եւ շարունակում է ընթանալ 3-րդ հորիզոնականով:
Գյումրիում հերթական անհաջող ելույթը ունեցավ «Շիրակը», որը սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Դինամո-Զենիթին»:
11-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 24 միավորով գլխավորում է «Փյունիկը», որը անցկացրել է 10 հանդիպում: 2-րդ տեղում ընթացող «Միկան» 11 խաղից հետո վաստակել է 23 միավոր: