Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիտորդները դրական չե՞ն գնահատել (տեսանյութ)

Քաղաքականություն
e3634a3dee3f933ed02a879cdcb33018

Փետրվարի 18-ի ընտրությունների առիթով միջազգային դիտորդների գնահատականը փորձագետ Էդգար Վարդանյանը դրական չի համարում:

«Եթե նայենք ԵԱՀԿ/ ԺՄԻԳԻ զեկույցը կտեսնենք, որ այնտեղ նշվում է կոպտագույն սխալների մասին», -ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ Էդգար Վարդանյանը ։ Քաղաքագետի կարծիքով միջազգային դիտորդները առանձին դրական կողմեր են նշում միայն խրախուսելու նպատակով։

«Բացասական երևույթները այնքան շատ են, որ չեն կարող այս ընտրությունները համարվել միջազգային չափանիշներին համապատասխան», - ասաց նա։

Փորձագետի կարծիքով միջազգային հանրությունն արդեն ճնշումներ է գործադրում ՀՀ իշխանությունների վրա. « Միջազգային կազմակերպությունները փորձելու են իշխանությունների վրա ճնշումներ բանեցնել. որպեսզի երկխոսության մեջ մտնի ընդդիմության հետ»։

Ի դեպ, ի տարբերություն Էդգար Վարդանյանի՝ քաղաքագետներ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ու Ռուբեն Մեհրաբյանն արդեն համոզված են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը ձախողվելու է։

Հրանտ Մելիք Շահնազարյանը նաեւ վստահ է, որ փետրվարի 18-ի ընտրություններից հետո միջազգային հանրության վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ չի փոխվի։

Իսկ Ռուբեն Մեհրաբյանի խորհուրդ է տալիս չբավարարվել ընտրությունների հետ կապված Ռուսաստանի շնորհավորանքներով եւ սպասել Արեւմուտքի վերջնական գնահատականին։ Չնայած Ֆրանսիայի նախագահն արդեն շնորհավորել է։