ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՄԻԱՅՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՏրիպոլիում ընթացող շախմատի աշխարհի առաջնության 3-րդ շրջանում կայացան առաջին հանդիպումները: Հայ շախմատիստներից հաղթանակ տոնեց միայն Վլադիմիր Հակոբյանը, որը 1-ին պարտիայում պարտության մատնեց ուկրաինացի Ալեքսանդր Մոյիսենկոյին:
Եթե Հակոբյանը նույնիսկ ոչ-ոքի ավարտի 2-րդ պարտիան, ապա դուրս կգա 4-րդ փուլ:
Լեւոն Արոնյանը եւ Աշոտ Անաստասյանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Պավել Սմիրնովի եւ Ալեքսանդր Բելյավսկիի հետ:
Սլովակիան ներկայցնող Սերգեյ Մովսիսյանը 1-ին պարտիայից հետո պարտվում է Վեսելին Թոփալովին, բայց Մովսիսյանը հնարավորություն ունի հավասարեցնել հաշիվը 2-րդ պարտիայում:
Մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը` Մայքլ Ադամսը, շարունակում է իր վստահ ելույթները: 3-րդ փուլում նա 1-ին պարտիայից հետո հաղթում է մարոկկացի շախմատիստ Հիչեմ Համդոուչիին: