Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

5 ՀԱՂԹԱՆԱԿ, 2 ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Սպորտ

Տրիպոլիում մեկնարկեց շախմատի աշխարհի առաջնությունը, որտեղ կայացան 1-ին շրջանի հանդիպումները: Վլադիմիր Հակոբյանը 1.5- 0.5 հաշվով պարտության մատնեց մեքսիկացի Խոսե Գարսիա Գոնսալեսին:

Նույն հաշվով Աշոտ Անաստասյանը պայքարից հանեց չինացի Խիանչժի Բուին: Լեւոն Արոնյանը սեւերով 2.5-1.5 հաշվով հաղթեց նորվեգացի Մագնուս Կառլսենին: Նույնպիսի հաշվով էլ հաղթանակ տոնեց Կարեն Ասրյանը, որը առավելության հասավ շվեդ Եվգենի Ագրեստի նկատմամբ:

Սմբատ Լպուտյանը 2:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց վրացի Մերաբ Գաղունաշվիլիյի հետ պայքարում:

Վերը նշված հայ գրոսմայստերները դուրս եկան հաջորդ փուլ: Իսկ ահա Ռաֆայել Վահանյանը եւ Գաբրիել Սարգսյանը պարտություններ կրեցին եւ դուրս մնացին հետագա պայքարից: