Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆ

Սպորտ

Վաղը կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի առաջնության 10-րդ տուրը:

18 հունիսի
Աբովյան
Մրցավար` Գեւորգ Հովհաննիսյան
«Դինամո- Զենիթ» - «Արարատ»

Երեւան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար` Կարեն Նալբանդյան
«Փյունիկ» - «Շիրակ»

19 հունիսի
Երեւան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Անդրանիկ Բոնջուկյան
«Կիլիկիա» - «Բանանց»

Երեւան, «Նաիրի» մարզադաշտ
Մրցավար` Արարատ Շահինյան
«Միկա» - «Կոտայք»

Ինչպես նկատեցիք հանդիպումներից 3-ը կկայանան Երեւանում: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս հանրապետության մյուս քաղաքներում չկան որակյալ մարզադաշտեր:

Վերակառուցումից հետո արդեն շահագործման կհանձնվի «Նաիրի» մարզադաշտը, որը պատկանում է «Փյունիկին»: Աշտարակի «Միկան» այսուհետեւ հանդես կգա «Նաիրի» մարզադաշտում:

10-րդ տուրի կենտրոնական հանդիպում կարելի է անվանել «Դինամո-Զենիթ» - «Արարատ» մրցավեճը, քանի որ 2 ակումբներն էլ հավակնում են մրցանակային տեղերի: Եթե անցյալ տարի առաջնությունում մրցում էին «Փյունիկը» եւ «Շիրակը», ապա դա համարվում էր առաջնության ամենակենտրոնական հանդիպումներից մեկը: Սակայն այս տարի «Շիրակի» անհաջող ելույթների պատճառով այս խաղի ելքը կասկած չի հարուցում: