Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանուշ Հակոբյանը պարգեւատրեց Արթուր Աբրահամին

Սպորտ
5ec5fc1120d6288904efb4817664d5d7

WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը այսօր հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությանը: Այդ մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին պարգեւատրեց նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:

«Նա 80 անգամ հաղթել է ռինգում, մրցելով Գերմանիայի կողմից, սակայն հայ դյուցազնը ամեն անգամ իր հաղթանակը ազդարարել է ծածանելով հայոց եռագույնը: Եվ յուրաքանչյուր հերթական մենամարտից հետո Արթուր Աբրահամը անպայման այցելում է հայրենիք, հայրենի հողից ստանում ուժ ու զորություն, դարձյալ հաղթելու նոր զորավոր լիցքեր, վճռականություն» - հանդիպման ժամանակ ասել է ՀՀ սփյուռքի նախարարը:

Նա անվանի բռնցքամարտիկին առաջարկեց համագործակցել` համախմբելու սփյուռքի հայ մարզիկներին եւ նրանց ներուժն ու հնարավորությունները կիրառել հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման, հայապահպանության, հայրենիքի զորացման գործում:

Արթուր Աբրահամը շնորհակալություն հայտնեց նման բարձր պատվի արժանանալու համար եւ վստահեցրեց, որ կշարունակի իր համեստ բարեգործական գործունեությունը, սիրով կմասնակցի յուրաքանչյուր նախաձեռնության, որը կնպաստի հայ երիտասարդության համախմբմանն ու հայապահպանությանը: