Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աչքի ընկած ուսանող-մարզիկները խրախուսվեցին (տեսանյութ)

Սպորտ
36f85c5bf4c5f652085e18e2385881de

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը այսօր պարգեւատրեց ՀՀ 13-րդ ուսանողական խաղերին աչքի ընկած մարզիկ-մարզուհիներին:

Նրանք 14-ն են՝ Արմինե Բաբայան, Գեւորգ Ալահվերդյան (շախմատ), Սաթենիկ Կարապետյան, Աշոտ Շաբաղաթյան (սեղանի թենիս), Վանե Ղարախանի, Հարություն Բանդուրյան (լող), Անահիտ Աբրահամյան, Հարություն Հարությունյան (կրոսավազք), Լիանա Արսենյան, Արսեն Հարությունյան (վոլեյբոլ), Դավիթ Գրիգորյան (մինի ֆուտբոլ), Վահե Գրիգորյան (հանդբոլ), Անետա Բարսեղյան, Ռուբեն Համբարձումյան (բասկետբոլ):

Պարգեւատրումը կատարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով միաժամանակ ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահն է:

Նա ասաց, որ ուսանողական խաղերի նպատակը պետք է լինի ոչ միայն մարզական արդյունքների բարելավումը, այլեւ ուսանողության շրջանում առողջ ապրելակերպի մշակույթի ձեւավորումը:

Նախարարը նաեւ հայտնեց, որ ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան այս տարի անդամագրվել է եվրոպական նմանատիպ ֆեդերացիայում եւ այսուհետ մեր ուսանող մարզիկ-մարզուհիները ավելի հաճախ կմասնակցեն աշխարհամասում կազմակերպվող միջոցառումներին: