Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»

Հասարակություն
76d84d6c06d96d65426a617f206233b6

Քաղաքական գործիչներ, շոուբիզնեսի ներկայուցիչներ, դերասաններ, հասարական ոլորտը ներկայացնող տղամարդիկ համախմբվել են մեկ գաղափարի շուրջ . նրանք բոլորը դեմ են կանանց նկատմամբ բռնություններին:

Կանանց ռեսուրսների կենտրոնը այսօր ներկայացրեց իր «Հայտնի տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» խորագրող ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացված են լուսանկարներ, որոնցում հասարակական- քաղաքական- մշակութային ոլորտները ներկայացնող տղամարդիկ լուսանկարվել են «Ես դեմ եմ կանանց նկատամբ բռնություններին» պաստառներով:

«Ցուցահանդեսին մասնակցել են ոչ միայն հայտնի մարդիկ, այլև մարդիկ, ովքեր ինչ-որ մարդկանց համար պատասխանատվություն են են կրում, ներկայացված են տարբեր կառավարական մարմիններում»,- ասաց Կանանց ռեսուրսների կենտրոնի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը:

Վերջինս նշեց, որ իրենք ցուցահանդեսին մասնակցելու առաջարկներով դիմել են ամենատարբեր ոլորտի ներկայացուցիչների. «Դիմել ենք տարբեր մարմինների, այդ թվում Ազգային ժողովի բազմաթիվ ներկայացուցիչների, նրանցից ոմանք համաձայնել և մասնակցել են»:

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ ինքը համաձայնել է մասնակցել ֆոտոցուցահանդեսին. «Շոյված եմ, որ ինձ հնարավորություն ընձեռվեց լուռ, բայց պաստառով ներկայացնել այն ամենն, ինչ ես մտածում եմ այս մասին»:

ԵԱՀԿ փորձագետ Կարեն Թումասյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ այս ցուցահանդեսը լրացուցիչ մի քայլ է կանանց նկատմամբ իրականացվող բռնությունների խնդրին ուշադրությունը սևեռելու համար. «Երբ կանայք են խոսում իրենց իրավունքների պաշտպանության մասին, դա նշանակում է, որ նրանք պաշտպանում են իրենց շահերը, իսկ, երբ տղամարդիկ են խոսում այս խնդրի մասին, սա արդեն որակական բոլորովին այլ մակարդակի վրա է դնում այս հարցը և ցույց է տալիս, որ կանայք միայնակ չեն այս խնդիրների առջև»: