Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձմեռ՝ աշնանային գույներով

Հասարակություն
9dfe23c6e58f737fa0607dfec1d56f73

Թեև օրացուցային ձմեռն արդեն 5 օր է՝ ուժի մեջ է, սակայն դեռ աշնանային տրամադրություն է:

«Հայհիդրոմետ» ծառայության օպերատիվ կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը չի շտապում ջերմաստիճանի նվազման կանխատեսումներ անել, հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա երկու օրերին օդի ջերմաստիճանը չի փոխվի մայրաքաղաքում: Սակայն Արարատյան դաշտավայրում ջերմաստիճանի էական փոփոխություն է սպասվում՝ նվազում։

Ի դեպ, Ռուսաստանի և Եվրոպայի ձյունառատ եղանակը չի ազդի Հայաստանի վրա։

«Հայհիդրոմետում» ասում են. «Ցուրտը կներթափանցի, բայց այն ձյունը, որ այժմ տեղում է, չի տեղափոխվի: