A
A
Նշանակում
Աջակցիր «Ա1+»-ինՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նոր նշանակումներ են կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում:
Մայր Աթոռի միաբան Տ. Առեն վարդապետ Շահենյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Արագածոտնի թեմում: Մայր Աթոռի միաբան Տ. Տիրան աբեղա Պետրոսյանն ազատվել է Շվեյցարիայի հայոց թեմում ստանձնած իր պարտականություններից և ծառայության կոչվել Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակությունում` որպես Հայրապետական պատվիրակի պաշտոնակատար:
Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական գրասենյակը։