Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շատ վատ լուր ասացիք»

Հասարակություն
7e54e533ee096db52bd1d5dae6639c52

Ֆրանսիայի հայկական թանգարանի տնօրեն Ֆրեդերիկ Ֆրինգյանն ահազանգում է՝, շուրջ 60 տարի գոյություն ունեցող թանգարանը, որի հավաքածուն ընդգրկում է հայկական մշակութային ժառանգության բացառիկ նմուշներ, այլեւս տեղահանված է: Դեռեւս անցյալ տարվա հուլիսին Մշակութային արժեքների գլխավոր տնօրինությունից թանգարանը նամակ էր ստացել, որ շենքում շինարարական աշխատանքների պատճառով հավաքածուն պետք է տեղափոխվի: Տնօրենի համոզմամբ, դա ծրագրավորված վտարում էր:
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանն, անդրադառնալով այս խնդրին, նշեց. «Ես այս տարի դիմել էի Ֆրեդերիկին, որ ցուցահանդես անենք, ու նա տագնապի մեջ էր: Ասում էր՝ խնդիրներ կան շենքի ու ցուցադրության հետ կապված: Ես շատ ցավում եմ, ափսոս, շատ ափսոս, շատ վատ լուր ասացիք»: Տիկին Գրիգորյանը խոստացավ առաջիկայում ավելի մանրամասն մեկնաբանություն անել:

Մանրամասներն` այստեղ