Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԱՐԱՏԸ» ՀԱՆԴԵՍ ԿԳԱ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՈՒՄ»

Սպորտ

Երեւանի «Արարատը» այսուհետեւ սեփական հարկի տակ հանդիպումները կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, որը տեղավորում է 16 հազար հանդիսական: Մինչ այդ թիմը հանդես էր գալիս Ոսկեհատի մարզադաշտում, որտեղ պայմանները անհամեմատ վատ էին եւ թիմի մարզասերները չէին կարողանում ներկա գտնվել հանդիպումներին:

«Հանրապետական» մարզադաշտում էին հանդես գալիս նաեւ «Փյունիկը» եւ «Բանանցը», սակայն «Փյունիկը» այսուհետեւ հանդես է գալու վերակառուցվող «Նաիրի» մարզադաշտում: Ի դեպ այսօր ժամը 18:00-ին «Արարատը» Հայաստանի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում «Հանրապետականում» կհյուրընկալի «Բանանցին»: Եւս մեկ հանդիպում էլ կկայանա Գյումրիում, որտեղ «Շիրակը» կընդունի Աբովյանի «Կոտայքին»:

7-րդ տուրի մյուս երկու հանդիպումները կկայանան վաղը. «Հրազդան» մարզադաշտում «Կլիկիան» կհանդիպի «Փյունիկի» հետ, իսկ Ոսկեհատում կմրցեն «Դինամո Զենիթի» եւ «Միկայի» ֆուտբոլիստները: