Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թոփալովը դատի է տվել ՖԻԴԵ-ին

Սպորտ
ca8dc9ca29e1606e8c50428165d60057

Բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովը դատական հայց է ներկայացրել շախմատի միջազգային ֆեդերացիայի դեմ: Ըստ հանրահայտ շախմատիստի ՖԻԴԵ-ն աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի անցկացման վայրը ընտրելիս խախտել է իր իսկ կանոնադրությունը:

«Օրենքը մեր կողմն է: Միանշանակ: ՖԻԴԵ-ն խախտել է քվեարկության գործընթացը» - հայտարարել է բուլղարացի գրոսմայստերի գործակալ Սիլվիո Դանաիլովը:

Դատական նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 7-ին, Լոզանի սպորտային դատարանում: Վեսելին Թոփալովը այդ եղանակով ցանկանում է դառնալ հավակնորդների մրցաշարի մասնակից:

Նշենք, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը անցկացնելու ցանկություն հայտնել էին երկու քաղաքներ` Պանագյուրիշը (Բուլղարիա) եւ Բաքուն (Ադրբեջան): Սակայն ՖԻԴԵ-ն մրցաշարի գլխավոր հովանավորի (ԱԳՕՆ) առաջարկով այն տեղափոխել է Լոնդոն:

Բանն այն է, որ եթե ՖԻԴԵ-ն ընտրեր բուլղարական տարբերակը, ապա Վեսելին Թոփալովը ինքնաբերաբար կդառնար մրցաշարի մասնակից: Հենց դա է նրա գործակալի գլխավոր նպատակը:

Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարը տեղի է ունենալու Անգլիայի մայրաքաղաքում, 2013 թ մարտի 13-31-ը, որի 8 մասնակիցներից է նաեւ Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը: