ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆՁՆԵՑ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ լրագրողների ներկայությամբ հայկական 4 ակումբների ներկայացուցիչներին հանձնեց արտոնագրեր:
Արտոնագիրը (լիցենզիա) այն հավաստագիրն է (սերտիֆիկատ), որը հաստատում է ակումբներին տրված նվազագույն պահանջները եւ իրավունք տալիս արտոնագրված ակումբին մասնակցելու ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին:
Արտոնագրեր ստացան «Փյունիկը» (հուլիսին մասնակցելու է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին), «Բանանցը» եւ «Շիրակը» (հուլիսին մասնակցելու են ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման փուլին), ինչպես նաեւ «Միկան» (հունիսին մասնակցելու է Ինտերտոտոյի գավաթի խաղարկությանը):
Ռուբեն Հայրապետյանը արտոնագրերը թիմերի նախագահներին հանձնելուց հետո հաջողություն մաղթեց նրանց եվրոգավաթների խաղարկություններում: