Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԸ» ԵՎ «ՄԻԿԱՆ» ԿՊԱՅՔԱՐԵՆ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԻ ՀԱՄԱՐ

Սպորտ

Այսօր 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի Հայաստանի 2003թ. սուպերգավաթի եզրափակիչը, որտեղ կմրցեն Հայաստանի 2003թ. չեմպիոն «Փյունիկը» եւ գավաթակիր «Միկան»:

Սուպերգավաթը խաղարկվում է 7-րդ անգամ եւ այն նվիրված է հայկական ֆուտբոլի երախտավորներից մեկի` Հակոբ Տոնոյանի հիշատակին:

«Փյունիկը» եւ «Միկան» արդեն մեկ անգամ մրցել են սուպերգավաթի եզրափակիչում: Այդ հանդիպումը տեղի է ունեցել 2002թ. մայիսին: Այն ժամանակ «Փյունիկը» 2:1 հաշվով հաղթանակ տոնեց: «Փյունիկը» նախկինում 4 անգամ հանդես է եկել սուպերգավաթի եզրափակիչում, բայց հաջողության է հասել 2 անգամ: Իսկ ահա «Միկան» 2-րդ անգամ է դուրս գալիս եզրափակիչ:

«Փյունիկը» եւ «Միկան» ընթացիկ մրցաշրջանում արդեն 3 անգամ մրցակիցներ են եղել: Նախ գավաթի կիսաեզրափակիչում նրանց 2 հանդիպումներն էլ ավարտվեցին միեւնույն 0:0 հաշվով, որից հետո «Փյունիկը» հաջողության հասավ 11 մետրանոցնների շնորհիվ: Այնուհետեւ թիմերը մրցեցին Հայաստանի առաջնությունում: Այս անգամ «Փյունիկը» 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց:

Ռումինացի մարզիչ Միխայ Ստոյկիցայի գլխավորությամբ «Փյունիկը» Հայաստանում նվաճել է բոլոր տիտղոսները բացի սուպերգավաթից:

Հետքրքիր է նաեւ, որ այս թիմերը ներկայումս վստահորեն գլխավորում են Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը: