Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մինսկում կմասնակցեն 11 մարզիկ-մարզուհի

Սպորտ
1e8966cefcf31790957b346fc9c64a2a

Այսօր Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկող սամբոյի աշխարհի 36-րդ առաջնությունում Հայաստանից կմասնակցեն 11 մարզիկ-մարզուհի: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մարզական սամբոյի մրցումներում հանդես կգան Տիգրան Կիրակոսյանը (52 կգ քաշային կարգ), Վահան Վարդանյանը (57 կգ), Անդրանիկ Նաղդալյանը (68 կգ), Աշոտ Դանիելյանը (82 կգ), Դավիթ Գրիգորյանը (90 կգ), Հակոբ Առաքելյանը (100 կգ) եւ միակ կին սամբիստ Սոսե Բալասանյանը (52 կգ):

Մարտական սամբոյի առաջնությունում աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարեն Մխիթար Մխիթարյանը (52 կգ), Վաչիկ Վարդանյանը (68 կգ), Մավրիկ Նասիբյանը (82 կգ) եւ Արտակ Ծատինյանը (100 կգ):