ԱՐՈՆՅԱՆԸ ՉԵՄՊԻՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴ
Աջակցիր «Ա1+»-ինԱնթալիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: 10-րդ տուրում հայ շախմատիստները ի տարբերություն նախորդ տուրի հաջող հանդես եկան:
Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց առաջատար Դավիթ Նավարայի հետ եւ ոչ-ոքի ավարտեց պարտիան: Կեսական միավորներ վաստակեցին նաեւ Աշոտ Անաստասյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը: Կարեն Ասրյանը, Գաբիրել Սարգսյանը եւ Արման Փաշիկյանը հաղթանակներ տոնեցին: Իսկ ահա Արտաշես Մինասյանը կրեց հերթական պարտությունը:
10-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում գլխավորել Դավիթ Նավարան, որը վաստակել է 7.5 միավոր: Լեւոն Արոնյանը իր ակտիվում ունի 7 միավորով եւ եւս 3 շախմատիստների հետ միասին բաժանում է 2-րդ հորիզոնականը: 11-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Անդրեյ Ինստրատեսկուն:
Կարեն Ասրյանը 10-րդ տուրում տոնած հաղթանակից հետո բարձրացավ 11-րդ հորիզոնական: 11-րդ տուրում Ասրյանը կմրցի ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի հետ:
Առաջնության ավարտին մնացել 3 տուր: