A
A
Դուրս մնացին պայքարից
Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Գեւորգ Հարությունյանը եւ Դավիթ Գ. Պետրոսյանը հնդկական Նագպուր քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարում դուրս մնացին մեդալների համար պայքարից:
Նախավերջին 10-րդ տուրում նրանք պարտվեցին իրենց մրցակիցներին եւ կտրուկ զիջեցին դիրքերը: Գեւորգ Հարությունյանը 6,5 միավորով 12-րդ տեղից նահանջեց 26-րդ հորիզոնական, իսկ Դավիթ Գ. Պետրոսյանը նույն արդյունքով ընթանում է 29-րդ տեղում:
Վերջին տուրից առաջ մեր շախմատիստները դուրս մնացին մեդալների համար պայքարից, քանի որ նրանց համար արդեն անհասալի են մրցաշարի երեք առաջատարները:
Հիշեցնենք, որ Գեւորգ Հարությունյանը եւ Դավիթ Գ. Պետրոսյանը 2-րդ տուրում միավոր էին կորցրել հյուրանոցում քնած մնալու եւ խաղին չներկայանալու պատճառով: