A
A
Հայաստանը նահանջեց 11 աստիճանով
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը անցած մեկ ամսվա մեջ 11 հորիզոնականով նահանջել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում: Այժմ մեր ընտրանին զբաղեցնում է 64-րդ տեղը:
Իսկ ահա վերջին խաղում Հայաստանին պարտության մատնած Բուլղարիայի ազգային թիմը գերառաջընթաց է ապրել` 88-րդ տեղից բարձրանալով 55-րդ հորիզոնական: Պատճառն այն է, որ բուլղարացիները հաջող են խաղացել իրենցից առաջ գտնվող մրցակցի հետ, իսկ մերոնք` հակառակը:
Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Իտալիան չնայած վերջին մեկ ամսում մեկ հաղթանակ եւ մեկ ոչ-ոքի է արել, սակայն նահանջել է 2 տեղով եւ այժմ 8-րդն է աղյուսակում:
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը վստահ գլխավորում է Իսպանիայի հավաքականը, որը շարունակում է հաղթանակներ տանել թե պաշտոնական (Վրաստան` 1:0), թե ընկերական հանդիպումներում (Սաուդյան Արաբիա` 5:0):