A
A
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը` Երեւանում
Բռնցքամարտի 2012 թ աշխարհի երիտասարդական առաջնությունը տեղի կունենա Երևանում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպաիական կոմիտեի մամուլի ծառայությունը` հղում անելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային:
Մրցաշարը կմեկնարկի նոյեմբերի 28-ին, իսկ կավարտվի դեկտեմբերի 7-ին: Կաշվե ձեռնոցի երիտասարդ վարպետներին կհյուրընկալի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:
Իսկ ահա մեր աղջիկ բռնցքամարտիկները նոյեմբերի 2-10-ը Լեհաստանում կմասնակցեն երիտասարդ կանանց և աղջիկների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը: