Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՎԱՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Սպորտ

Մայիսի 2-ից Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանում` նախապատրաստվելով եվրոպայի առաջնության երկրորդ ընտրական փուլի մրցաշարին, որի հանդիպումները տեղի կունենան մայիսի 19-ից, Սլովակիայում:

Ըստ նախնական ժամանակացույցի, Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի մայիսի 19-ին, Գերմանիայի հավաքականի հետ(մրցավար Թոնի Ասուման, Ֆինլանդիա): Հանդիպումը տեղի կունենա Բրատիսլավայում, Երեւանի ժամանակով ժամը 17-ին:

Սլովակիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա մայիսի 21-ին, նույնպես Բրատիսլավայում, Երեւանի ժամանակով ժամը 11-ին:

Մայիսի 23-ին, ժամը 11-ին, Բրատիսլավայում Հայաստանի հավաքականը կհանդիպի Պորտուգալիայի հավաքականի հետ: Սլովակիայի եւ Պորտուգալիայի հավաքականները կհանդիպեն մայիսի 19-ին, ժամը 11-ին, Պորտուգալիայի եւ Գերմանիայի հավաքականները` մայիսի 21-ին, ժամը 17-ին, իսկ Գերմանիայի եւ Սլովակիայի հավաքականները` մայիսի 23-ին, ժամը 11-ին` Տրնավայում:

Այս խմբում միայն 1-ին տեղը գրաված թիմը կնվաճի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր: