ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՑԱՆ 4 ԹԻՄԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 29-ին § 30-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացավ ՀՖՖ արտոնագրման կոմիտեի նիստ, որի ընթացքում քննարկվեց եվրոգավաթներին մասնակցելու իրավունք ստացած ակումբներին արտոնագիր տալու հարցը: Արտոնագրման կոմիտեն նախագահում էր ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:
Արտոնագիրը (լիցենզիա) այն հավաստագիրն է (սերտիֆիկատ), որը հաստատում է ակումբներին տրված նվազագույն պահանջները § իրավունք տալիս արտոնագրված ակումբին մասնակցելու ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին:
Կոմիտեի միաձայն որոշման համաձայն, արտոնագիր տրվեց եվրոգավաթների մասնակից բոլոր 4 թիմերին` «Փյունիկին», «Բանանցին», «Շիրակին» § «Միկային»:
«Փյունիկը» մեր հանրապետությունը կներկայացնի Չեմպիոնների լիգայի մրցաշարում, «Բանանցն» ու «Շիրակը» ՈՒԵՖԱ-ի գավաթի, իսկ «Միկան»` Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում:
«Փյունիկը» պայքարի ոլորտում կներգրավվի հուլիսի 14-ին, «Բանանցն» ու «Շիրակը» հուլիսի 15-ին, իսկ «Միկան»` հունիսի 19-ին կամ 20-ին:
Ներկայումս այս 4 ակումբները ունեն անհրաժեշտ պայմանները եվրոգավաթների մասնակցության համար, սակայն «Արարատ», «Կիլիկիան» եւ «Դինամո-Զենիթը» նույնպես ունեն ֆինանսական կարողություններ, որպեսզի ժամանակի ընթացքում ստեղծեն անհրաժեշտ բոլոր պայմանները: