Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջինում տուրում մերոնք ոչ-ոքի խաղացին

Սպորտ
37aa17101a2809f82759d989fadc0c19

Ջերմուկում մեկնարկած կանանց շախմատի ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի 5-րդ փուլի առաջին տուրում մեր գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղացին իրար հետ:

Մինչ այդ խաղաղ դաշն էին կնքել չինուհի Ռուան Լուֆեին եւ ուկրաինուհի Կատերինա Լահնոն: Մրցաշարի առաջին հաղթանակը տարավ հնդկուհի Հումփի Կոներուն, որը սպիտակներով առավելության հասավ չինուհի Ժաո Կսյուի նկատմամբ: Մնացած պարտիաները դեռեւս շարունակվում են:

Վաղը կայանալիք 2-րդ տուրում Էլինա Դանիելյանը սեւերով կմրցի չինուհի Ժու Վենյունի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով ուժերը կչափի աշխարհի չեմպիոնուհի Հու Յիֆանի հետ: