A
A
Առանց մերոնց
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է այն շախմատիստների ցուցակը, ովքեր առաջիկա երկու տարում կմասնակցեն ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի խաղարկությանը:
18 շախմատիստների մեջ չկան մեր ներկայացուցիչները, քանի որ նրանք նման իրավունք չեն վաստակել: Ճիշտ է, Հայաստանը մասնակից հայտավորելու հնարավորություն կունենար, եթե փուլերից մեկն անցկացվեր մեր երկրում: 2012-13 թթ Մեծ մրցանակի մրցաշարերը կկայանան Լոնդոնում, Տաշքենտում, Լիսաբոնում, Մադրիդում, Բեռլինում եւ Փարիզում:
Հավելենք, որ Մեծ մրցանակի հաղթողը իրավունք կստանա մասնակցելու 2016 թ աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարին: Իսկ ահա առաջիկա նման մրցաշարին կմասնակցի մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: