ՍՏՈՅԿԻՑԱՆ ԳՈՀ ԷՐ ԻՐ ՍԱՆԵՐԻ ԽԱՂԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինԽաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում, հավաքականի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան ասաց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆուտբոլիստներին ցուցադրած գերազանց խաղի համար»:
Ռումինացի մասնագետը տեղեկացրեց, որ ներկայումս աշխատանք է տարվում մինչեւ աշխարհի առաջնության ընտրական փուլի սկիզբը ավելի ուժեղ մրցակցի հետ ըներական խաղ անցակցնելու համար:
«Մինչեւ Մակեդոնիայի հետ հանդիպումը լավ կլիներ, որ եւս մեկ ընկերական հանդիպում անցկացնեինք: Ես մտադիր եմ այդ խաղից 10 օր առաջ հավաքագրել լեգիոներներին, որպեսզի լավ նախապատրաստվենք մակեդոնացիների հետ հանդիպմանը»,- ասաց Հայաստանի հավաքականի մարզիչը:
Ստոյկիցան գոհ էր նաեւ հավաքականի նորեկների խաղից. «Նրանք բոլոներն էլ լավ աշխատեցին: Շատ կարեւոր է, որ հավաքականի ֆուտբոլիստները հանդես գան իրենց թիմերի հիմնական կազմերում: Ինձ մտահոգում է այն հանգամանքը, որ Քարամյան եղբայրները ներկայումս թիմ չունեն: Եթե շուտով նրանք թիմ չճարեն, ապա ես չեմ կարողանա ընդգրկել նրանց հավաքականում»:
Բանականաբար Ստոյկիցային մտահոգում էր այն փաստը, որ հայ ֆուտբոլիստները չեն կարողանում օգտագործել ռեալ գոլային պահերը, սակայն նա հույս ունի, որ ընտրական փուլի հանդիպումների ժամանակ պատկերը այլ կլինի: