Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՄՆԱՑԵԼ Է ՄԻ ՔԱՆԻ ԺԱՄ

Սպորտ

Այսօր, ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի Ազգային հավաքականը ընկերական խաղում կհյուրընկալի Թուրքմենստանի հավաքականին:

Չնայած ՖԻՖԱ-ի դասկարգմամբ թուրքմենները գերազանցում են մեզ 28 աստիճանով, սակայն այս հանդիպման ֆավորիտ կարելի համարել Հայաստանի հավաքականին եւ պետք է նշել, որ հայ ֆուտբոլիստները պարզապես պարտավոր են հաղթել այս մրցավեճում:

Մրցակիցը ասիական միջին մակարդակի թիմ է, որում հանդես են գալիս հիմնականում Թուրքմենստանի առաջնությունում խաղացող ֆուտբոլիստներ, որոնց թվում է նաեւ մեր հայրենակից Արմեն Բաղդասարյանը:

Թուրքմենների գլխավոր մարզիչ Ռահիմ Կուրբանմամեդովը դժվարացավ նշել թե ինչ ակնկալիքներ ունի խաղից, քանի որ չի դիտել Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպում եւ կարծիք կազմել է միայն վերջին տարիների ցույց տված արդյունքներից:

Հայաստանի հավաքականի մարզիչ Միխայ Ստոյկիցան եւ հավաքականի ֆուտբոլիստները նույնպես շատ քիչ բան գիտեն մրցակցի մասին, բայց խաղադաշտ դուրս են գալու միայն հաղթանակի ականկալիքով:

Հուսանք, որ մեր թիմը կհաղթի եւ դրանում իրենք լուման կունենան նաեւ այսօր «Հանրապետական» մարզադաշտ այցելող հազարավոր հանդիսականները: