ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ին
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Արարատի «Այգ» մարզաբազայում նախապատրաստվում է առաջիկայում կայանալիք պատասխանատու մրցաշարերին: Հավաքականը առաջիկայում կմասնակցի Իտալիայում կայանալիք մրցաշարի, որից հետո նախատեսված են եւս մի քանի ուսումնամարզական հավաքներ, իսկ հոկտեմբերին հայ պատանիները կմասնակցեն Եվրոպայի առաջնության ընտրական փուլին:
16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը պատմեց հավաքականի ուսումնամարզական հավաքի մասին. «Շուրջ մեկ ամիս է ստանձնել եմ այս պաշտոնը: Իմ առջեւ կոնկրետ խնդիր չի դրված, բայց մենք ամեն ինչ անելու ենք մինչեւ 17 եւ 19 տարեկանների հաջողությունները կրկնելու համար: Դա անհնարին չի, պարզապես պետք է քրտնաջան աշխատել»:
«Այգ» մարզաբազայի մարզադաշտում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի աջակցությամբ տեղադրվել են նոր նստատեղեր եւ կատարվել մեծ ծավալի աշխատանքներ: Ինչպես տեղկացանք մարզաբազայի տնօրեն եւ «Արաքս» ակումբի նախագահ Աբրահամ Բաբայանից. լուսատախտակի եւ լուսավորության խնդիրը լուծելու դեպքում այն լիովին կհամապատասխանի միջազգային չափանիշներին: