A
A
Մկրտչյանը 34-րդն է, Դանիելյանը՝ 40-րդը
Մեր շախմատիստուհիները անհաջող հանդես եկան Բաթումում կայացած կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում:
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը 15 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 50 մասնակիցների մեջ զբաղեցրեց 34-րդ տեղը: Էլինա Դանիելյանը 6 միավորով մրցաշարը ավարտեց 40-րդ հորիզոնականում:
Չեմպիոնի կոչումը նվաճեց ռուսաստանցի Վալենտինա Գունինան, որը 15 պարտիաներից հաղթեց 13-ում: