Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թիմային պաշտպանությունը լավ չէր»

Սպորտ

«Մենք շատ լավ գիտեինք Հայաստանի հավաքականի բարձր մակարդակի մասին, սակայն մեր համար կարեւորն այն էր, որ ֆուտբոլիստները միասին խաղադաշտ մտնեին եւ իրար հետ խաղային: Հանդիպումը ցույց տվեց, որ մեր խաղացողները իրենց արագությամբ զիջում էին դաշտի տերերի ֆուտբոլիստներին: Հայաստանի հավաքականը օրնաչափ հաղթանակ տարավ» - Հայաստան - Ղազախստան ֆուտբոլային խաղից հետո ասաց հյուրերի գլխավոր մարզիչ Միրոսլավ Բերանեկը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հետխաղյա մամուլի ասուլիսին նշեց, որ գոհ չէ պաշտպանությունից:

«Գնդակով խաղը լավ ստացվեց, բայց թիմային պաշտպանությունը լավ չէր: Գիտեք, որ մենք խնդիրներ ունենք պաշտպանության կենտրոնում, բայց այսօր ընդհանուր պաշտպանությունը լավ չէր, գնդակի խլումը չէր ստացվում, պաշտպանները ագրեսիվ չէին: Գլխավորն այն է, որ ֆուտբոլիստները անցած տարվա նման փոխհամագործակցում են խաղադաշտում, բացի այդ երկու նոր տակտիկա փորձարկեցինք»:

Վարդան Մինասյանը նշեց, որ խաղի ժամանակ Լեւոն Հայրապետյանի ստացած վնասվածքը լուրջ չէ, պարզապես հիվանդանոցում մի քանի կար են դրել ոտքի պատռված հատվածում: