Մեղավորը միայն Ալեքսանյանը չի (տեսանյութ)
Տնտեսական տեսանկյունից, ԿԲ նախկին տնօրեն Բագրատ Ասատրյանը ԱԺ անցած ընտրությունները համարում է չարիք. «Ոչ մի ծրագրային բախում, քննարկում ես չտեսա, էլի հանդես եկավ փողը, որը ամենագռեհիկ ձեւով հանդես եկավ»։
Մայիսի 6-ի ԱԺ ընտրություններից հետո մի շարք ապրանքատեսակների գներ բարձրացան։ Այս երեւույթը չի զարմացնում Բագրատ Ասատրյանի, քանի որ գնաճի առաջին դրսեւորումներն արձանագրվեցին հենց տարեսկզբին:
Սպառողական շուկայում հիմնականում բարձրացան առաջին անհրաժեշտության ապրանքների, մասնավորապես շաքարավազի գինը: Այս հարցում պարոն Ասատրյանը չի մեղադրում միայն շաքարավազ ներկրողին:
«Սա խումբ է, որտեղ մասնակցում են բոլոր գործարարները եւ գլուխն, իհարկե, պետությունն է: Բոլորը դնում են, հետո բոլորը ստանում են»,-ասում է նա։
Բագրատ Ասատրյանը վստահեցնում է, որ գնաճը ամռան ամիսներին կանգն կառնի, քանի որ այս ժամանակահատվածում մեր տնտեսությունը սկսում է ակտիվանալ: