Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վեցերորդ ոչ-ոքին

Սպորտ
c5f11df5db37cc5cac035e4becde0737

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի 6-րդ պարտիան դարձյալ ոչ-ոքի ավարտվեց:

Սպիտակներով հանդես եկող իսրայելցի Բորիս Գելֆանդը եւ աշխարհի չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը զգուշավոր մարտավարություն ընտրեցին եւ արդեն 24-րդ քայլին անցան վերջնախաղի:

Վեցական քայլ կատարելուց հետո կողմերը հասկացան, որ հաղթանակ տանելու ոչ մի շանս չունեն եւ 6-րդ անընդմեջ անգամ խաղաղ դաշինք կնքեցին: Այդպիսով, հաշիվը դարձավ 3:3:

Հաջորդ՝ 7-րդ պարտիան կկայանա մայիսի 20-ին: Սպիտակներով հանդես կգա աշխարհի թագի հավակնորդ Բորիս Գելֆանդը: