Չի կարող օգնել իր թիմին
Դիլիջանի «Իմպուլսի» 19-ամյա մակեդոնացի լեգիոներ Ֆիլիպ Տիմովը հրավիրվել է իր երկրի երիտասարդական հավաքական։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի կենտրոնը։
Մայիսի 21-ից մինչեւ հունիսի 6-ը նա կմասնակցի ուսումնամարզական հավաքին եւ կպատրաստվի 4 հանդիպման: Մայիսի 22-ին եւ 25-ին Մակեդոնիայի երիտասարդականը Ավստրիայում ընկերական խաղեր կանցկացնի Հոլանդիայի եւ Ալբանիայի այդ տարիքային ընտրանիների հետ։ Հունիսի 1-ին եւ 5-ին մակեդոնացիներն արդեն Եվրո-2013-ի ընտրական մրցաշարի շրջանակում կմրցեն Ֆարերյան կղզիների եւ Դանիայի թիմերի հետ։
Հարկ է նշել, որ Ֆիլիպ Տիմովը վերջերս է հրավիրվել Մակեդոնիայի երիտասարդական հավաքական։ Նա իր նորամուտը նշել է այս ամսվա 10-ին, Հյուսիսային Իռլանդիայի հետ ընտրական խաղում (1:0)։
Ի դեպ, մակեդոնացի ֆուտբոլիստը «Իմպուլսի» առանցքային խաղացողներից է եւ արդեն 4 գոլ է հեղինակել թիմում։ Դա նշանակում է, որ ՀՀ առաջնության 10-րդ տուրի «Փյունիկի» եւ 11-րդ տուրի «Արարատի» հետ հանդիպումներում մակեդոնացի ֆուտբոլիստը չի կարող օգնել իր թիմին։