Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեդալներ Վրաստանից

Սպորտ
b1042eb7ff5bdadd94ac68d10bf18f86

Վրաստանի Լագոդեխի քաղաքում կայացած ձյուդոյի միջազգային մրցաշարում (1997-99 թթ ծնված պատանիներ) չարենցավանցի պատանի մարզիկ Շավարշ Սահակյանը հաղթող է ճանաչվել +66 կգ քաշային կարգում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ընդհանուր առմամբ մեր պատանի ձյուդոյիստները նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ: Ահա մնացած մրցանակակիրները.
2-րդ տեղ՝ Նարեկ Շատվերյան (66 կգ, Աբովյան), Հովհաննես Պողոսյան (60 կգ, Գյումրիի ՀՄՄ)
3-րդ տեղ՝ Գեւորգ Խիթարյան (55 կգ, Երեւանի ՍՁՕՄՊԴ), Ֆելիքս Բարսեղյան (46 կգ, Երեւանի ՕՀՄՔ), Արման Արամայիսյան (42 կգ, Երեւանի ՍՁՕՄՊԴ), Տիգրան Մկոյան (30 կգ, Գյումրիի ՀՄՄ):
Մրցաշարին մասնակցել են Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի պատանի ձյուդոյիստները: