Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարագ Աղաջանյանը հաղթեց

Սպորտ
f8b2989a677bbc126c851d3ce1dd2e3c

Անգլիական Մանչեսթերում մեկնարկող թեքվանդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանից հանդես կգան 3 մարզիկ:

54 կգ քաշային կարգում Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Վարագ Աղաջանյանը առաջին փուլում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Դիլան Չելամոտոի եւ մտավ 1/4 եզրափակիչ: Այս փուլում նա ուժերը կչափի բրիտանացի Բադր Ամինի հետ:

Վաղը Հայկազ Սամվելյանը (58 կգ) կմրցի իտալացի Դոմենիկո Գեմայի հետ: Զույգի հաղթողը հաջորդ փուլում կհանդիպի իսպանացի Ժոել Բոնիլյայի հետ:

Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող Լեւոն Փաշաբեզյանը (74 կգ) պայքարը կսկսի ռուսաստանցի Ալիաշխաբ Սիրազովի հետ մարտով:

Հայաստանի լավագույն թեքվանդոյիստ Արման Երեմյանը (80 կգ), որը օլիմպիական խաղերի ուղեգիր է վաստակել, առաջնությանը չի մասնակի վնասվածքի պատճառով: