Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիա ֆուտբոլային խաղի ժամանակ

Սպորտ
98cb1236a22ce0f7ae57f4b2be7a9357

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության «Ռոստով» - «Կրասնոդար» խաղում, որը կայացել էր ապրիլի 16-ին, տեղի հայ երիտասարդները ակցիա են կազմակերպել՝ նվիրված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան: Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանում հրապարակվող «Երկրամաս» թերթը:

Երբ խաղադաշտ է մտել Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, երիտասարդների խումբը ռուսերեն տառերով հատուկ հղում է արել ներկաներին. «24 апреля. Геноцид армян. Помним и скорбим»:

Հանդիպումից հետո Յուրա Մովսիսյանը ֆեյսբուկի իր էջում գրել է, որ անչափ շնորհակալ է Ռոստովի հայ երկրպագուներին՝ իրեն աջակցություն ցույց տալու համար: