Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը վստահ գլխավորում է աղյուսակը

Սպորտ
11ef0b329706bdb9d1e07fea7de8bc75

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը հաղթանակներով է սկսել ելույթները Ֆեդերացիայի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարում:

Եգիպտոսում տեղի ունեցող Եվրոաֆրիկյան գոտու 3-րդ դիվիզիոնի մրցաշարում մեր թենիսիստուհիները առաջին երկու խաղերում միեւնույն 3:0 հաշվով առավելության հասան Քենիայի եւ Մալթայի ընտրանիների նկատմամբ:

Հայաստանի հավաքականը վստահ գլխավորում է աղյուսակը: Երկրորդ-երրորդ տեղերը զբաղեցնում են Մարոկոն ու Իռլանդիան, որոնք առայժ մեկական հանդիպում են անցկացրել՝ հաղթելով համապատասխանաբար Քենիային ու Մալթային:

Այսօր Հայաստանի ընտրանին հանգստանում է, իսկ վաղը կհանդիպի Մարոկո - Իռլանդիա զույգի պարտվողի հետ:

Հիշեցնենք, որ Ֆեդերացիայի գավաթի խաղարկության Եվրոաֆրիկյան գոտու 3-րդ դիվիզիոնում ընդգրկված են 11 երկրներ, որոնք վիճակահանությամբ բաժանվել են երկու խմբի: Դրանցում առաջին տեղը գրաված թիմերը կիսաեզրափակիչում կմրցեն զուգահեռ խմբերի 2-րդ թիմերի հետ: Այդ խաղերի հաղթողները իրավունք կստանան 2013 թվականին հանդես գալ Եվրոասիական գոտու 2-րդ դիվիզիոնում: