«Բավարիա» - «Ռեալ»՝ 2։1
Գիշերը «Բավարիա» - «Ռեալ» հանդիպումով մեկնարկեց չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլը։ Դաշտի տերերը հաղթեցին 2։1 հաշվով։
Հիշեցնեն, որ երկու թիմերն էլ ներկայումս գտնվում են լավ մարզավիճակում եւ առաջատար դիրքեր են զբաղեցնում իրենց երկրներում ։ Ճիշտ է, «Բավարիան» արդեն կորցրել է չեմպիոն դառնալու հնարավորությունը, քանի որ Բունդեսլիգայի ավարտից երեք տուր առաջ մրցաշարի առաջատար Դորտմունդի «Բորուսիայից» ետ է մնում 8 միավորով։
«Ռեալը» չնայած գլխավորում է Իսպանիայի առաջնության աղյուսակը, սակայն անընդհատ գտնվում է ճնշման տակ, քանի որ ետեւից ընթացող «Բարսելոնան» վերջին խաղերում միմիայն հաղթանակներ է տարել եւ մադրիդցիներից ունեցած 9 միավորի տարբերությունը հասցրել է 4-ի։
Մասնագետների կարծիքով այդ խաղում ֆավորիտ չկար։ Զարմանալի չէ, որ բուքմեյքերները թիմերի հաղթանակները գնահատում են նույն 2,60 գործակցով։
Ի դեպ, «Բավարիան» ու «Ռեալը» արդեն 19 անգամ են հանդիպում եվրոգավաթների շրջանակում։ Դրանցից 11-ում հաղթել են մյունխենցիները, 6-ում՝ մադրիդցիները։
Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում իսպանական ակումբը առաջին պարտությունը կրեցմ իսկ ահա «Բավարիան» սեփական խաղադաշտում շարունակում է հաղթել իր բոլոր մրցակիցներին։