Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՇԻՐԱԿԻ» ԼՈՒՐՋ ՀԱՅՏԸ

Սպորտ

Կայացան Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները: Անականկալ արդյունք գրանցվեց Գյումրիում, որտեղ «Շիրակը» հյուրընկալել էր «Բանանցին»:

Հանդիպման 42-րդ րոպեին 2-րդ զգուշացման պատճառով դաշտից հեռացվեց «Բանանցի» պաշտպան Աշոտ Գրիգորյանը: 2-րդ կեսը անցկացնելով 10 հոգով «Բանանցը» չկարողացավ դիմակայել «Շիրակին» եւ 2 գնդակ ընդունեց սեփական դարպասը: «Շիրակը» հաղթեց 2:0 հաշվով եւ եզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց:

Կիսաեզրափակիչի մյուս մրցավեճում հանդիպեցին «Փյունիկը» եւ «Միկան»: Այս խաղում դարպասի գրավում չառձանագրվեց: