Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՄՐՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Սպորտ

Ապրիլի 28-ին Երեւանում ընկերական խաղ անցկացնելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բանակցությունները գրեթե ավարտված են: ՀՖՖ մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ մի քանի օրից պաշտոնապես կհայտնվի թե ապրիլի 28-ին Հայաստանի հավաքականը, որ երկրի հավաքականի հետ կանցկացնի ընկերական հանդիպում: Ամենայն հավանականությամբ ընկերական հանդիպում կանցկացնի նաեւ 19 տարեկանների Հայաստանի հավաքականը:

Իսկ ահա հունիսի 2-ին հնարավոր է մեր ազգային թիմը Մոսկվայում մրցի Ռուսաստանի հավաքականի հետ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային միության գործադիր տնօրեն Ալեքսանդր Տուկմանովը: Սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս լուրը դեռ չի հաստատում:

Հունիսի 2-ին Ռուսաստանի հավաքականը պետք է հանդիպեր Բելառուսի հավաքականի հետ, բայց բելառուսների մարզիչ Բոյդաչնին հրաժարվել է այս մրցամարտից, քանի որ նրա կարծիքով հնարավոր չի լինի մարտական կազմով մեկնել Մոսկվա:

Ռուսաստանի հավաքականը լրջորեն է նախապատրաստվում «Եվրո-2004»-ի հանդիպումներին, ուստի ամեն ինչ արվելու է, որպեսզի հունիսի 2-ին Մոսկվայում ընկերական հանդիպում կայանա: