ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՀՖՖ մամուլի քարտուղարությունը հաղորդում է, որ մարտի 13-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երեւանի «Հրազդան» հյուրանոցում տեղի ունեցավ տեսչական սեմինար, որին մասնակցում էր 24 տեսուչ:
Սեմինարի մասնակիցների հետ հանդիպեց նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նշելով, որ 2003 թվականին տեսուչները պատշաճ կերպով չեն կարեւորել իրենց դերը, որի արդյունքում ունեցել ենք, ըստ էության, վատ տեսչական աշխատանք եւ բարձր գնահատելով Հայաստանում տեսչական ինստիտուտի կայացման անհրաժեշտությունը, ՀՖՖ նախագահը հայտարարեց, որ ինքն անելու է ամեն ինչ, որպեսզի տեսչական աշխատանքը դրվի բարձր հիմքերի վրա, տեսուչները գործեն առանց կաշկանդվածության եւ կարողանան ճշգրիտ գնահատականներ տալ` դրանով նպաստելով ֆուտբոլի զարգացմանը: