ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՀՖՖ-Ի ԻՐԱՎԱԲԱՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դարձավ իրավաբանական անձանց միություն: Այս կապակցությամբ խնդրեցինք պարզաբանումներ տալ ՀՖՖ գործկոմի անդամ եւ իրավաբան Էդիկ Մարգարյանին:
«Մինչեւ հիմա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր գործունեությունը իրականանցնում էր հասարակական կազմակերպության կարգավիճակով: Դա նշանակում է, որ կազմակերպության անդամները քաղաքացիներ էին: Բայց փաստացի դա պետք է լիներ մի կազմակերպություն, որտեղ շոշափվում են ֆուտբոլային ակումբների շահերը:
Միաժամանակ ՖԻՖԱ-ն պահանջ էր ներկայացրել, որպեսզի վերակազմավորվի այդ հասարակական կազմակերպությունը եւ դառնա իրավաբանական անձանց միություն: Այսինքն կազմակերպության անդամները պետք է լինեին ֆուտբոլային ակումբները: Ըստ Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ, հասարակական կազմակերպությունը չէր կարող միանգամից վերակազմավորվել եւ դառնալ իրավաբանական անձանց միություն:
Իրավաբանական անձանց միություն դառնալու միակ մեթոդը նոր միություն ստեղծելն էր: Այդպիսի նախաձեռնությամբ հանդես եկավ ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ 11 ակումբներ: Այնուհետեւ 2002թ. դեկտեմբերի վերջին հավաքվեցին եւ ստեղծեցին իրավաբանական անձանց միությունը: Բայց անհրաժեշտ էր նաեւ ապահովել իրավահաջորդությունը, այսինքն հասարակական կազմակերպությունը իր գույքը պետք է փոխանցեր իրավաբանական կազմակերպությանը: Դրա համար անհրաժեշտ էր վերակազմավորվել, ինչը եւ մենք արցինք», - ասաց պարոն Մարգարյանը: