Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՄԵՍՏ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Սպորտ

Լիբանանում կայացավ լեռնադահուկային միջազգային վարկանիշային մրցաշար, որի մասնակցում էին 13 երկների մարզիկներ: Տղամարդկանց պայքարում ծաղկաձորցի Աբրահամ Սարկախյանը հատուկ ոլորավազքում 2 մրցելույթ ունեցավ:

1-ին փորձի ժամանակ նա 8-րդ էր, իսկ 2-րդում` 12-րդը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արսեն Ներսիսյանը չկարողացավ մասնակցել մրցաշարին: Մարտի վերջերին Թուրքիայում կկայանան եւս 2 լեռնադահուկային վարկանիշային մրցաշարեր, որոնցում վաստակած միավորները շատ կարեւոր են հետագայում ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար: