A
A
17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՎՍՏԱՀ ՄՐՑԵԼՈՒՅԹԸ
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 7-ին Արմավիրի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ ընկերական հանդիպում Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի ու «Դինամո-Զենիթ» թիմերի միջեւ:
Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2:2: Առաջին գոլը Ժորա Հովհաննիսյանի փոխանցումից հետո 7-րդ րոպեին խփեց հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը: 40-րդ րոպեին Նդումբուկի փոխանցումով գոլի հեղինակ դարձավ Ժորա Հովհաննիսյանը:
«Դինամո-Զենիթի» փորձառու ֆուտբոլիստները հաշվի տարբերությունը կրճատեցին միայն 2-րդ խաղակեսում։ Նվեր Խաչատրյանի փոխանցումով գոլը խփեց Լեւոն Սարգսյանը: Ապա 72-րդ րոպեին խաղի հաշիվը հավասարեցրեց նույն Նվեր Խաչատրյանը: