Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Սպորտ

Անթալիայում գտնվող «Բանանց» ակումբի մամուլի քարտուղար Վահան Դանիելյանի` ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությանը հասցեագրած հաղորդագրության համաձայն, Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Բանանց» ակումբն այսօր ընկերական-ստուգողական խաղ է անցկացրել Մոլդովայի «Տիրասպոլ» թիմի հետ:

Նախապես պլանավորված էր խաղ անցկացնել Ուկրաինայի Լուգանսկի «Զարյա» թիմի հետ: «Բանանցի» ուկրաինացի լեգեոներները որոշակիորեն ծանոթ էին այս թիմին § լրջորեն նախապատրաստվել էին խաղին:

Սակայն կազմակերպիչները, առանց նախապես զգուշացնելու «Բանանցի» ղեկավարությանը, փոխել էին մրցող թիմերի հերթականությունը:

«Տիրասպոլ» թիմը հանդես է գալիս Մոլդովայի առաջնության բարձրագույն խմբում § զբաղեցնում է 4-րդ տեղը: «Տիրասպոլի» դարպասը պաշտպանում է Մոլդովայի ազգային հավաքականի դարպասապահը, որի` առաջին խաղակեսում ցուցադրած լավ խաղը թույլ չի տվել «Բանանցին» երեք ռեալ հնարավորությունների դեպքում գրավել դարբասը:

Երկու գոլային պահ չի օգտագործել Իսկոյանցը: Իսկ առաջին խաղակեսի վերջում «Բանանցը» մնացել է տասը խաղացողով: Դաշտից հեռացվել է Հուսեինը:

Առաջին խաղակեսում վստահ է գործել նա§ «Բանանցի» պաշտպանությունը: Շնորհիվ դարպասապահի ու պաշտպանների չեզոքացվել են նա§ մոլդովացիների ստեղծած երեք վտանգավոր գրոհները:

Երկրորդ խաղակեսի սկզբում էլ խաղն ընթացել է հավասար պայքարում, փոփոխակի հաջողությամբ:

Սակայն հանդիպման 60-րդ րոպեից խաղի պատկերը կտրուկ փոխվել է: Կոռնիենկոյի մոտ քսան մետրից կատարած հարվածը անակնկալի է բերել Բաբայանին: Բաց թողած գոլից հետո մեր ֆուտբոլիստները փորձել են վերականգնել հաշվի հավասարակշռությունը:

Մասնավորապես հաջողությանը շատ մոտ է եղել փոխարինման ելած Սամվել Մելքոնյանը, որի հավածից հետո անպաշտպան դարպասը գնացող գնդակը դարպասագծից հանել է մոլդովացիների պաշտպանը:

Իսկ այն բանից հետո, երբ մեր ֆուտբոլիստները 2-րդ գնդակն են ընդունել սեփական դարպասը, նրանք լիովին հուսալքվել են, որից օգտվելով` «Տիրասպոլը» 90-րդ րոպեին խփել է նա§ 3-րդ գոլը: Գոլը խփել է Բաբառոշին:

Ի դեպ, այս թիմի շատ ֆուտբոլիստներ 2001 թվականին չեմպիոնների լիգայի մրցաշարի առաջին փուլում հանդես են եկել «Արարատի» դեմ, մի քանիսն էլ այստեղ են տեղափոխվել «Շերիֆից»: