Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՂԹԱՆԱԿ ԱՊԱԳԱ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ

Սպորտ

Կիպրոսյան ուսումնամարզական հավաքից հետո Երեւան վերդարձան Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» եւ մինչեւ 17 տարեկանների Հայաստանի հավաքականը:

Վերջինս եւս մեկ ստուգողական հանդիպում է անցկացրել Կիպրսում, որտեղ ուժերը չափել է Նորվեգիայի պատանեկան հավաքականի հետ եւ հաղթել 1:0 հաշվով:

Հանդիպման միակ գնդակի հեղինակ է դարձել Բալեպ Նդումբուկը, որը նորվեգիացիների դարպասը գրավել է տուգանային հարվածով:

Նորվեգիայի 17 տարեկանների հավաքականը Հայաստանի հավաքականի հետ միասին ընդգրկված է Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական փուլի 2-րդ խմբայաին մրցաշարում: