Բացել լրահոսը Փակել լրահոսը
933165232_1716653043510346_1872491210222289826_n
A A
Պաշտոնական

Մեկնարկում է գենդերային բռնության դեմ պայքարի «16-օրյա ակտիվության» միջազգային արշավ

Նոյեմբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման միջազգային օրն է, հայտնում է ՆԳՆ-ն։
 
«Այսօր մեկնարկում է նաև գենդերային բռնության դեմ պայքարի «16-օրյա ակտիվության» միջազգային արշավը, որը շարունակվում է մինչև դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային օրը։
 
2026 թվականի արշավի ուղերձն է՝ «Ապահովել արդարությունը, պաշտպանել բռնությունից տուժածներին, վերացնել անպատժելիությունը»։
 
Բռնության կանխարգելումը, տուժածների պաշտպանությունը և մարդու իրավունքների ապահովումը պահանջում են հետևողական ու համատեղ գործողություններ։ Կոտրե՛նք լռությունը։ Կանխե՛նք բռնությունը»,- ասվում է հաղորդագրությունում։