Գերմանիայի հետ փոխգործակցությունը խորացնելու զգալի ներուժ կա
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նոյեմբերի 18-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ Դանիել Կյոլբի և Լամյա Կադորի հետ։
Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը խոսել է Հայաստանի ու Գերմանիայի միջև սերտ հարաբերություններից ու զարգացող քաղաքական երկխոսությունից։ Հանձնաժողովի նախագահը կարևորել է նախորդ տարի Հայաստանի վարչապետի ու Գերմանիայի կանցլերի կողմից երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը։
Անդրադառնալով մի շարք ոլորտներում փոխգործակցությանը՝ Սարգիս Խանդանյանը կարծիք է հայտնել, որ, մասնավորապես, առևտրի և զբոսաշրջության բնագավառներում փոխգործակցությունը խորացնելու դեռևս զգալի ներուժ կա։
Հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող կապերից, մեր երկրի եվրոպական ձգտումներից, վիզաների ազատականացման գործընթացից՝ այդ հարցերում բարձր գնահատելով Գերմանիայի շարունակական աջակցությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին։